Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
06.03.2015 | 00:24

...թե ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանի դուրս գալն ամենևին պայմանավորված չէ այն բանով, որ «կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունը», ինչպես Օսկանյանն է փորձում հավատացնել իր հայտարարության մեջ: Իրականում Վարդան Օսկանյանը խնդիր է դրել Գագիկ Ծառուկյանի առջև, որ նրա հեռանալուց հետո ինքը պետք է անպայման գլխավորի կուսակցությունն ու այն տանի իր «տերերի» գծած սցենարով: Սակայն Ծառուկյանն այս առումով ավելի ճիշտ է գտնվել և իր երբեմնի «կնքահոր» «խողովակներն» իր հետևից «փակել» է: Ասում են, բոլոր նրանք, ովքեր ԲՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանի կադր են համարվում խուլ դժգոհություն ունեն այս ընտրությունից, սակայն կամ պիտի փաստի հետ համակերպվեն, կամ հեռանան կուսակցությունից:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ